Շադի Ղադիրյան. Հետահայաց
- Տարեթիվ
- Հոկտեմբեր, 2018
- Կատեգորիաներ
- Ցուցահանդես, Գիրք
- Վայր
- Գաֆէսճեան արվեստի կենտրոն, Երևան
Գաֆէսճեան արվեստի կենտրոնը (ԳԱԿ) և «Մուսկարի» ասոցիացիան հայտարարում են «Շադի Ղադիրյան. հետահայաց» ցուցադրության հանրային բացումը 2018թ. հոկտեմբերի 6-ին ժամը 10:00-ին Կենտրոնի «Արծիվ» սրահում:
Գաֆէսճեան արվեստի կենտրոնի և «Մուսկարի» ասոցիացիայի համագործակցությամբ կայացած «Շադի Ղադիրյան. հետահայաց» ցուցադրության շրջանակներում կներկայացվեն հայտնի իրանցի լուսանկարչուհու հիսուներեք աշխատանքներ: Շադի Ղադիրյանի յոթ շարքերի լուսանկարներն առաջին անգամ են ցուցադրվում Հայաստանում: Արվեստագետի աշխատանքները ցուցադրվել են տարբեր երկրներում՝ Իրան, Ֆրանսիա, Կանադա, Իտալիա, Բելգիա, Հնդկաստան, ԱՄՆ և այլն:
«Ցուցադրությունը յուրահատուկ անդրադարձ է՝ բացահայտելու լուսանկարչուհու ներաշխարհը և աշխարհընկալումը, որոնք մեզ են փոխանցվում թվացյալ պարզ, սակայն միանգամայն խորունկ պատկեր-ուղերձներով», - նշել է Գաֆէսճեան արվեստի կենտրոնի գործադիր տնօրենի պաշտոնակատար Վահագն Մարաբյանը:
Ցուցադրության կատալոգի տպագրությունը հովանավորել է ՀՀ մշակույթի նախարարությունը: