Հայաստանը լուսանկարիչների աչքերով
- Տարեթիվ
- Հունվար, 2008
- Կատեգորիաներ
- Ցուցահանդես
- Վայր
- Միացյալ թագավորության խորհրդարանի համայնքների պալատի սրահ, Լոնդոն, Մեծ Բրիտանիա
Ցուցահանդեսը ներկայացնում էր անկախության տարիներին Հայաստանի պատմամշակութային կոթողներն ու տեսարժան վայրերը, ինչպես նաև դրան նախորդած նշանակալի իրադարձությունները (Սպիտակի երկրաշարժ, Ղարաբաղյան շարժում) և երկրի առօրյա կյանքից հատկանշական դրվագներ պատկերող ավելի քան 60 լուսանկարներ: Ցուցադրվեցին Մարտին Շահբազյանի, Հակոբ Բերբերյանի, Ռուբեն Մանգասարյանի, Հրայր Բազեի, Զավեն Սարգսյանի, Գերման Ավագյանի, Կարեն Միրզոյանի, Նազիկ Արմենակյանի, Ֆելիքս Առուստամյանի, Կարեն Մինասյանի, Հայկ Բիանջյանի, Ալեքսանդր Խաչունցի և Սուրեն Հովսեփյանի աշխատանքները:
Հունվարի 14
Մեծ Բրիտանիայում անցկացվում է «Հայաստանը լուսանկարիչների աչքերով» ցուցահանդես: «Հայաստանի Հանրապետություն», Ե., 2008, թիվ 7, էջ 2