Լուսադարան» հայկական լուսանկարչության հիմնադրամի ստեղծում
- Տարեթիվ
- 2011
- Կատեգորիաներ
- Այլ միջոցառումներ
- Վայր
- Երևան
«Լուսադարան» հայկական լուսանկարչության հիմնադրամը ստեղծվել է Վիգեն Գալստյանի և Արտ Ղազարյանի համագործակցությամբ հայ լուսանկարչական արվեստի ավանդույթների պահպանման ու զարգացման նպատակով: Հիմնադրամի հիմնական գործառույթներից մեկն է հանդիսանում հետազոտել, հավաքել ու պահպանել ամբողջ աշխարհում հայ լուսանկարիչների աշխատանքները: Կազմակերպված ցուցահանդեսների և հետազոտական նախագծերի միջոցով այն փորձում է դիտարկել և հիմնավորել նրա դերը ոչ միայն տեղական, այլև համաշխարհային ու գլոբալ մշակութային համատեքստում: