
Իդա Քարի (Քարամյան) անհատական ցուցահանդես
- Տարեթիվ
- 1959
- Կատեգորիաներ
- Ցուցահանդես
- Վայր
- Երևան
1957 թվականին առաջին անգամ Հայաստան արված այցի ժամանակ լուսանկարչուհի Իդա Քարը շրջեց Հայաստանով, հանդիպումներ ունեցավ արդյունաբերության և գյուղատնտեսության աշխատողների, արվեստի և գրականության գործիչների հետ և կատարեց բազմաթիվ լուսանկարներ: Այս լուսանկարների մի մասը նախապես հրատարակվեց արտասահմանյան հանդեսներում, սակայն առաջին անգամ ամբողջապես հանրության ուշադրությանը ներկայացվեց Երևանում կազմակերպված այս ցուցահանդեսի ընթացքում: Առավել տպավորիչ էին նրա դիմանկարչական աշխատանքները, որոնցում նա պատկերել էր Ավ. Իսահակայանին, Վ. Փափազյանին, Ն. Նիկողոսյանին, Աշ. Հովհաննիսյանին, Գ. Մահարուն և այլոց:
Իդա Քարի ցուցահանդեսը: «Սովետական Հայաստան», Ե., 1959, թիվ 8, էջ 43