Հայ լուսանկարչական արվեստների հետազոտական շտեմարան

Երկիրը երկնքից

Տարեթիվ
Հոկտեմբեր, 2005
Կատեգորիաներ
Ցուցահանդես
Վայր
Երևան

Լուսանկարների հեղինակը ֆրանսիացի լուսանկարիչ Յան Արտուս-Բերտրանն է, ով  Ֆրանսիայի, Արգենտինայի, Էկվադորի, Մարոկկոյի եւ աշխարհի հարյուրավոր այլ երկրների վրայով թռչելիս կարողացել է արձանագրել Երկիր մոլորակին սպառնացող տարաբնույթ աղետների աղբյուրներ, ժողովուրդների հետաքրքրական կենսաձեւ, բնության անսովոր երեւույթներ: Լուսանկարներն ստեղծվել են ավելի քան 4 հազար ժամ թռիչքի եւ հետեւողական աշխատանքի արդյունքում: 13 տարիներին արված բազմաթիվ լուսանկարներից ցուցահանդեսում ներկայացված 140-ի շարքում 5-ն արված էր Հայաստանում՝ Սյունիքի մարզի Տեղ գյուղում, Արարատի մարզի Ազատի ջրամբարում, Արագածոտնի մարզի Թալինի դաշտավայրում, Գառնիի տաճարում եւ Երեւանի Հանրապետության հրապարակում:

Մինասյան Թ., Վերևից ամեն ինչ շատ հստակ է երևում: «Ազգ», Ե., 2005, թիվ 191, էջ 2