Հայ լուսանկարչական արվեստների հետազոտական շտեմարան

Դեմ-դիմաց

Տարեթիվ
Հոկտեմբեր, 2006
Կատեգորիաներ
Ցուցահանդես
Վայր
ՆՓԱԿ, Երևան

Ֆրանսիական ժամանակակից լուսանկարչությանը նվիրված այս ցուցահանդեսում ներկայացված էին Ֆրանսիայի և Եվրոպայի հեղինակների շուրջ 50 աշխատանքներ: Իրենց աշխատանքներում լուսանկարիչները, որոնց թվում էին Ռոման Օպալկան, Ալեն Բյուբլեքսը, Նան Գոլդենը, Ֆրանսուա Ռուսոն և ուրիշներ, փորձել են առավելապես ներակայցնել դասական արվեստի նկատմամբ ֆրանսիական ժամանակակից լուսանկարչության միտումները՝  միաժամանակ շեշտադրելով ֆրանսիական և այլ երկրների լուսանկարիչների փորձի փոխանակումը, երևույթների և իրադարձությունների նմանությունն ու տարբերությունը: Ցուցահանդեսի գլխավոր նպատակը ինքնադիմանկարի ժանրի արվեստագետներին ներկայացնելն էր, որն արդեն իսկ ակնկալում էր երկխոսություն և զրույց մարդուն շրջապատող իրականության ամենատարբեր թեմաների շուրջ:

Ֆրանսիական լուսանկարչության ցուցահանդես Երևանում: «Գրական թերթ», Ե., 2006, թիվ 35, էջ 1