Հայ լուսանկարչական արվեստների հետազոտական շտեմարան

Գեղարվեստական լուսանկարչության 5-րդ ռեսպուբլիկական ցուցահանդես

Տարեթիվ
1964
Կատեգորիաներ
Ցուցահանդես
Վայր
Երևան

Ցուցահանդեսում ամփոփված էին մեկ տարվա ընթացքում արված լավագույն լուսանկարչական աշխատանքները: Ի տարբերություն նախորդ լուսանկարչական ցուցահանդեսների՝ այստեղ ներկայացված աշխատանքները թեմատիկայի ընտրության և արտահայտչամիջոցների տեսակետից բավական զանազան էին և առաջին անգամ մեծ տեղ էր տրված գունավոր լուսանկարչությանը: Մասնակից լուսանկարիչներն էին Ա. Քոչարը, Պ. Պողոսյանը, Վ. Խաչատրյանը, Յու. Լևինը, Ռ. Համբարձումյանը, Վ. Սևոյանը, Հ. Հեքեքյանը և ուրիշներ:

Քիչ, բայց լավ ու տարբեր: «Սովետական արվեստ»: Ե., 1964, թիվ 6, էջ 61