Հայ լուսանկարչական արվեստների հետազոտական շտեմարան

Անկախությունը՝ լուսանկարիչների աչքերով

Անկախությունը՝ լուսանկարիչների աչքերով

Տարեթիվ
Սեպտեմբեր, 2003
Կատեգորիաներ
Ցուցահանդես
Վայր
Արմենպրես լրատվական գործակալության ֆոտոսրահ, Երևան

Ներկայացված տասներկու հեղինակները իրենք են ընտրել ցուցադրված լուսանկարները՝ հնարավորություն ունենալով ներկայացնել անկախության իրենց յուրովի ընկալումը: Նրանց թվում են եղել թե այնպիսիք, ովքեր անմիջական ականատեսն են Հայաստանի անկախության համար մղված պայքարի (Մարտին Շահբազյան, Հակոբ Բերբերյան, Ֆելիքս Առուստամյան, Բախշի Խաչատարյան, Լևոն Մուրադյան), ինչպես նաև նրանք, ովքեր ստեղծագործել սկսել են արդեն անկախության տարիներին: Մոտ հինգ տասնյակ լուսանկարները ցույց են տալիս անկախության գաղափարի  տարբեր ընկալումները. ոմանց համար՝   կրակված փամփուշտներ, իսկ մյուսների համար՝  անկախության հասկացությունն ընդհանրապես՝ քամու և շարժման անկախությունից մինչև մարդու ամենապարզ ցանկությունը՝ լինել անկախ հանգամանքներից և ժամանակից:

Սեպտեմբերի 20-30

«Անկախությունը՝ լուսանկարիչների աչքերով» ցուցահանդես: «Հայաստանի Հանրապետություն»: Ե., 2003, թիվ 177, էջ 7