Տիգրան Փեշտմալջյանց
1890 - 1900 թվականներ
20-րդ դարի սկզբին, Երևանում գործող գավառական լուսանկարիչ Պեշտմալջյանցի կենսագրության մասին գրեթե ոչինչ հայտնի չէ:
Փեշտմալջյանցի լուսանկարները բազմաժանր են: Բացի իր լուսանկարչական տաղավարում արված դիմանկարներից, նա նաև ստեղծել է Երևանի տարբեր վայրերը պատկերող վավերագրական դրվագներ, որոնք այսօր ահռելի պատմական արժեք են ներկայացնում: Մեզ են հասել նաև նրա` Երևանի շրջակայքում գտնվող ճարտարապետական հուշարձանների լուսանկարներ, ինչպիսիք են Գառնին և Էջմիածնի տաճարը: Այդ տարիներին նա այն սակավաթիվ տեղական լուսանկարիչներիցն էր մեկն էր ով վաճառքի համար պատրաստում էր հայկական պատմա-ճարտարապետական կոթողների լուսանկարներ։
Համեստ ստեղծագործական ձգտումների տեր լուսանկարիչըիր գործնեության ընթացքում պատկերել է մի շարք կարևոր պատմական անձանց` ինչպես օրինակ երիտասարդ Կոմիտասին և Երևանի ռուսական զորագնդիտարբեր հրամանապետերին: Փեշտմալջյանցի այդ դիմանկարները արված են բարձր պրոֆեսիոնալիզմով, ինչը ակնհայտ է հատկապես իր խմբակային դիմանկարների դեպքում:
Ազգություն
հայ
Տարածաշրջան
Հայաստան, Ռուսական Կայսրություն
Քաղաք
Երևան
Լուսանկարչատուն
Փեշտմալջյանց
Մասնագիտացում
լուսանկարչատուն, վավերագրական
Մեդիա
անալոգ լուսանկարչություն
Մատենագրություն
Խմբագիր, անվերնագիր հոդված, Արաքս, Ս. Պետերբուրգ, գիրք Ա, 1893, էջ200