Հակ Փաշինյան
1920 - 1930 թվականներ
«Ռամզեսը» Կահիրեի ամենահայտնի, 20-րդ դարասկզբի լուսանկարչատներից էր, սակայն դրա բազմաբնույթ արտադրանքը մնացել է եգիպտական լուսանկարչության պատմագրության լուսանցքներում: Ձեռնարկության հայազգի հիմնադիրը` ում անունը մեզ հասել է 1930-ականներին տպագրված գործարկատիրական տեղեկատույի շնորհիվ, իր կենսագրության քիչ հետքեր է թողել և հայտնի չէ, թե երբ, ինչ հանգամանքներում է նա հայտնվել Եգիպտոսում ու ինչ միջոցներով է բացել իր արվեստանոցը Կահիրեի Մոհամեդ Ալի 150 հասցեում։(1)
Փաշինյանի տաղավարային դիմանկարների մեծ մասը թվագրված են 1920-30-ականների ժամանակաշրջանով: Այն, ինչ անմիջապես ակնբախ է այս լուսանկարներում դա Պաշինյանի հակումն է թատերական ձևավորման, խորհրդավոր մթնոլորտ ստեղծող լուսավորության և ճոխ դեկորատիվ ետնանկարների հանդեպ, ինչը հստակորեն ցուցում է համր շրջանի հոլիվուդյան մելոդրամների ու 1920-ականների եվրոպական նորաձևության լուսանկարչության ազդեցությունը: Դա բնականոն է, քանզի «Ռամզեսի» հաճախորդները հիմնականում բաղկացած էին հարուստ կամ միջին դասերին պատկանող եգիպտացիներից, որոնք ցանկանում էին փոխանցել արիստոկրատական մակարդակի, սեռական ցանկալիության և մշակութային առաջադիմության ինքնա-պատկերավորումներ: Պաշինյանի դիմանկարների այս ընդգծված կատարողական բնույթը կանխատեսում է ավելի ուշ շրջանի, տեղական լուսանկարիչների արվեստը, ինչպիսիք են օրինակ Անջելոն ու Վան Լեոն:
1) ‘Armenians in Egypt – Cairo’, https://bluebirdmaps.com/2017/11/11/armenians-in-egypt-cairo/
Ազգություն
եգիպտացի, հայ
Տարածաշրջան
Եգիպտոս
Քաղաք
Կահիրե
Լուսանկարչատուն
Ստուդիո Ռամզես
Մասնագիտացում
լուսանկարչատուն
Մեդիա
անալոգ լուսանկարչություն