Հայ լուսանկարչական արվեստների հետազոտական շտեմարան

Գ. Ա. Փանչիկյան

1890 - 1900 թվականներ

Թուրքիայի հյուսիս-արևմուտքում` Մարմարայի շրջանում գտնվողԱտաբազար ավանում գործող Գ. Փանչիկյանը այդ բնակավարյում հաստատված թերևս միակ լուսանկարիչներ էր 19-րդ դարի վերջին։ Փանչիկյանի աշխատանքներից առայժմ հայտնի է միայն մեկ լուսանկար։ Այն պատկերում է Ատաբազարի մզկիթին կից գործող արական դպրոցի սաներին որոնք մոլայի ներկայությամբ մասնակցում են ցերեկային աղոթքին։ Ժամանակագրական առումով լուսանկարը բացառիկ է, քանզի մուսուլմանական կրոնական ծեսը ներկայացնող այս դրվագը չի արվել «ազգագրական» կամ տուրիստական հետաքրքրություններից ելնելով այլ ակնհայտորեն պատվիրվել է դպրոցի կողմից, որպես հուշավավերագրում։ Այն հստակ փաստարկում է որ 19-րդ դարի վերջում լուսանկարչությունը ուներ կենցաղային ու հասարակական գործառույթ Օսմանյան Կայսրության բոլոր` այդ թվում նաև իսլամական համայնքներում։ Փանչիկյանի կնիքը հայերենից բացի ունի նաև հուներեն մակագրություն որընրան ներկայացնում է Պանդոկյան ազգանունով։

Ազգություն

հայ, օսման

Տարածաշրջան

Օսմանյան Կայսրություն

Քաղաք

Ատաբազար

Լուսանկարչատուն

Գ. Ա. Փանչիկյան

Մասնագիտացում

լուսանկարչատուն

Մեդիա

անալոգ լուսանկարչություն

Հավաքածուներ

Աքասա Լուսանկարչության Կենտրոն, Նյու Յորք Համալսարան, Աբու Դաբի