Արսեն Տիրան (Տիրանյան?)
1900 - 1920 թվականներ
Լուսանկարչի մասին կենսագրական տվյալներ գրեթե չկան։ Արսեն Տիրանի տաղավարը գտնվում էր Բոստոնի 98 Քորթ (98 Court street) հասցեում։ Բացվել է առնվազն 1900-ականների սկզբին։ Արսենի հաճախորդները հիմնականում Բոստոնի միջին խավի և հայ համայնքի ներկայացուցիչներ էին։ Նրա դիմանկարները ունեն էլեգանտ ձևավորում, կառուցված են լուսավորության և կոմպոզիցիայի պատճաշ հասկացողությամբ։ Լուսանկարիչը, այնուամենայնիվ սահմանափակվել է զուտ ֆունկցիոնալ նմանակությամբ, ինչի պատճառով նրա աշխատանքներում անհատները ունեն միապաղաղ և անտարբեր արտահայտչականություն։
Ազգություն
ամերիկացի, հայ
Տարածաշրջան
ԱՄՆ
Քաղաք
Բոստոն (Մասաչուսեց)
Լուսանկարչատուն
Ա. Տիրան
Մասնագիտացում
լուսանկարչատուն
Մեդիա
անալոգ լուսանկարչություն
Մատենագրություն
Mamigonian, Marc A. The Armenians of New England: Celebrating a Culture and Preserving a Heritage, Armenian Heritage Press, 2004, p194
Հավաքածուներ
«Լուսադարան» հայկական լուսանկարչության հիմնադրամ, Երևան