Հայ լուսանկարչական արվեստների հետազոտական շտեմարան

Մ. Վարթյան

1940 - 1950 թվականներ

Հավանաբար Կահիրեում գործող (դատելով լուսանկարչի` Գիզայի բուրգերով պատկերանիշից) Մ. Վարթյանի «էհրամ» լուսանկարչատունը աշխատել է 1940-50-ականներին։

Վարթյանի տաղավարը պատրաստում էր ընտանեկան, առօրեական բնույթ կրող լուսանկարներ և այստեղ հիմնականում հաճախում էր քաղաքի արաբ բնակչությունը։ Լուսանկարչի անպաճույճ դիմանկարները որոշակի պատկերացում են տալիս լուսանկարչության կենցաղային գործածության և ինքնապատկերման սովորույթների մասին` հետ-պատերազմյան ժամանակաշրջանի եգիպտական մշակույթում։

Ըստ երևույթին Վարթյանը ոչ մի կապ չի ունեցել Ալեքսանդրիայում հիմնված Օ. Թաշջյանի «Էհրամ» լուսանկարչատան հետ։ Այլ կենսագրական տվյալներ չեն հայտնաբերվել։

Ազգություն

եգիպտացի, հայ

Տարածաշրջան

Եգիպտոս

Քաղաք

Կահիրե

Լուսանկարչատուն

Էհրամ

Մասնագիտացում

լուսանկարչատուն

Մեդիա

անալոգ լուսանկարչություն

Այլ նկարներ այս հեղինակից