Սեդրակ Վարդանյան
1920 - 1940 թվականներ
Սեդրակ Վարդանյանը եղել է «Հայֆոտո» տրեստի առաջին հաստիքային լուսանկարիչներից ուր աշխատանքի է անցել 1934-ին։(1) Նա առավել հայտնի է եղել Սեթո անձնանվամբ, որով էլ ստորագրել է իր լուսանկարները։ Որպեսի տրեսի գործակալ, Վարդանյանի պատասխանատվությունների մեջ մտնում էր տաղավարային դիմանկարների լուսանկարումը, ինչպես նաև տարբեր բնույթի վավերագրական աշխատանքներ։ Այսօր հատկապես մեծ արժեք են ներկայացնում 1930-ականների Երևանի փողոցներն ու հուշարձանները պատկերող Վարդանյանի պատկերները։ Դրանցից մի քանիսը հրատարակվել են տեղական մամուլում, ինչպես նաև վերատպվել են որպես բացիկներ։ Սեթոյի լուսանկարները քաղաքային կյանքի պարզ լուսանկարչական տպավորություններ են, որոնց ոչ հավակնոտ ոսպնյակը զգայունորեն ֆիքսել է գավառական Երևանի արագընթաց կերպարանոփոխությունը։ Այդ գործերի մի զգալի հավաքածու այժմ պահպանվում է Երևանի պատմության թանգարանում։ Լուսանկարչի վերաբերյալ այլ կենսագրական տվյալներ չեն հայտնաբերվել:
1) Անի Մեջլումյան, «Լուսանկարչական արվեստը Երևանում (19-րդ դարի վերջ-20-րդ դարի կես)», 15.08.2017, http://yhm.am/archives/9031
Ազգություն
հայ
Տարածաշրջան
ԽՍՀՄ, Հայաստան, Հայկ. ԽՍՀ
Քաղաք
Երևան
Լուսանկարչատուն
Սեթո
Մասնագիտացում
լուսանկարչատուն, վավերագրական
Մեդիա
անալոգ լուսանկարչություն
Մատենագրություն
Մեջլումյան, Անի։ «Լուսանկարչական արվեստը Երևանում (19-րդ դարի վերջ-20-րդ դարի կես)», 15.08.2017, http://yhm.am/archives/9031