Հայ լուսանկարչական արվեստների հետազոտական շտեմարան

Կ. Վարդանյան

1900 - 1910 թվականներ

Լուսանկարչի վերաբերյալ կենսագրական տվյալներ չեն հայտնաբերվել: Վարդանյանի լուսանկարչատան կնիքով հայտնի են ընդամենը մի քանի լուսանկարներ, ինչից կարելի է եզրակացնել որ նրա տաղավարը շատ կարճ ժամանակ է գոյատևել: Լուսանկարների փոքր ինչ անփույթ որակը, ինչպես և դիմանկարվողների դիրքադրման պրիմիտիվությունը խոսում են նրա մասին որ Վարդանյանը չուներ մեծ մասնագիտական փորձառություն: Ամենայն հավանականությամբ, Վարդանյանի տաղավարը եղել է Բաքվի` 20-րդ դարի սկզբի առավել մատչելի լուսանկարչական հաստատություններից մեկը Նրա լուսանկարները սակայն պատկերում են Բաքվի աշխատավոր, բանվոր դասակարգը և այդ իսկ պատճառով ունեն պատմա-ազգագրական արժեք: 

Ազգություն

հայ

Տարածաշրջան

Ադրբեջան, Ռուսական Կայսրություն

Քաղաք

Բաքու

Լուսանկարչատուն

Կ. Վարդանյան

Մասնագիտացում

լուսանկարչատուն

Մեդիա

անալոգ լուսանկարչություն

Հավաքածուներ

Վրաստանի Ազգային Գրադարան, Թբիլիսի

Այլ նկարներ այս հեղինակից