Հայ լուսանկարչական արվեստների հետազոտական շտեմարան

Միքայել (Միկա) Ռուդոլֆի Վաթինյան

ծն․ 1972

2000 - 2010 թվականներ

Ճանաչված որպես կինոռեժիսոր, դերասան, ձևավորող և «The Deenjes» սինթ-պոպ խմբի համահիմնադիր, Վաթինյանը, նաև, տարբեր մեդիաներով աշխատող արվեստագետ է։

Ավարտելով Երևանի Թատերական Ինստիտուտի ռեժիսուրայի բաժինը, Վաթինյանը մասնակցել է տարբեր ներկայացումների որպես դերասան և նկարիչ։ Կինոյի ասպարեզում համագործակցել է ռեժիսորներ Դոն Ասկարյանի և Մարիա Սահակյանի հետ: Նկարահանել է «Բոժո» (անիմացիոն, կարճամետրաժ 2007) և  «Ժաննան և ձայները» (գեղարվեստական, լիամետրաժ, 2011) ֆիլմերը որոնք մասնակցել են մի շարք միջազգային փառատոնների։

2000-ականների վերջից Վաթինյանը աշխատում է նաև լուսանկարչության բնագավառում՝ հարելով սուբյեկտիվ և կոնցեպտուալ լուսանկարչության ուղղություններին։ Բազմազան փորձարկումների շնորհիվ արվեստագետը ստեղծել է տարբեր ժանրերին ու ոճերի պատկանող մեծ քանակով շարքեր: Չնայած իրենց տարազաննություններին, այդ շարքերը կապակցված են լուսանկարի, լեզվի և պատումի խրթին ու միաժամանակ անկանխատեսելի հարաբերության թեմայի միջոցով։ Այս գործերում հաճախ օգտագործված են փողոցային ժարգոնի և մասայական մշակույթին ներհատուկ տարրեր և արտահայտչաձևեր։ Վաթինյանը դիտարկում է թե ինչպես են բանալ պատկերներն ու «համընդհանուր» աշխարհընկալումները կերպարանափոխվում, երբ անխուսափելիորեն ենթարկվում են թարգմանության անհատական ու տեղային համատեքստերում։ Այսպիսով, Վաթինյանը նյութականացնում է ռեժիսոր Ժան-Լուկ Գոդարի այն գաղափարը, ըստ որի` «Լուսանկարչությունը իրականության արտացոլումը չէ։ Այն այդ արտացոլման իրականությունն է»:

Ազգություն

հայ

Տարածաշրջան

Հայաստան

Քաղաք

Դիլիջան (ծն.), Երևան

Մասնագիտացում

գեղարվեստական, ժամանակակից արվեստ, կոնցեպտուալ լուսանկարչություն

Մեդիա

անալոգ լուսանկարչություն, թվային լուսանկարչություն, խառը տեխնիկա

Մատենագրություն

Վիգեն Գալստյան, «Միկա Վաթինյան. Նկարագրություն», բուկլետ, Լուսադարան հայ լուսանկարչության հիմնադրամ, Երևան, 2016

Ցուցահանդեսներ

2016։ «Միկա Վաթինյան. Նկարագրություն», Դալան պատկերասրահ, Երևան, մայիս 20-հունիս 7

Հավաքածուներ

«Լուսադարան» հայկական լուսանկարչության հիմնադրամ, Երևան