Ստուդիո Վահան
1930 - 1930 թվականներ
«Ստուդիո Վահան» լուսանկարչատան գործակատարի կենսագրական տվյալներները չեն հայտնաբերվել։ Ամենայն հավանականությամբ, ազգությամբ հայ այս լուսանկարիչը գործել է Կահիրեում կամ Ալեքսանդրիայում` 1930-ականներին։
Վահանի տաղավարը պատրաստել է հանդիսավոր բնույթի դիիմանկարներ ու գովազդային, հրապարախոսական բնույթի լուսանկարներ։ Դրանք սերտորեն փոխկապակցված են 1930-ականների եգիպտահայ լուսանկարչատներում ձևավորված ոճական դեկորատիվ մոտեցումներին ու մեթոդներին։ Շեշտադրելով իր պատվիրատուների և մոդելների արտաքին հմայքն ու հանդերձների պերճությունը, Վահանի դիմանկարները արտահայտում էին եգիպտական արդիականությունում` սպառողական մշակույթի սրընթաց արմատակալումն ու տարածումը։
Ազգություն
եգիպտացի, հայ
Տարածաշրջան
Եգիպտոս
Քաղաք
Անհայտ
Լուսանկարչատուն
Ստուդիո Վահան
Մասնագիտացում
գովազդային, լուսանկարչատուն
Մեդիա
անալոգ լուսանկարչություն