Եղբայրներ Սերոբե
1900 - 1910 թվականներ
20-րդ դարասկզբին, Շուշիում գործող Սերոբե (կամ Սերովբե) եղբայրների մասին փաստագրական տվյալներ չեն հայտնաբերվել։ Հայտնի են նրանց միայն մի քանի լուսանկար որոնք պատկերում են քաղաքի սովորական բնակիչներին, ինչպես նաև Շուշի այցելած օտարերկրացիների։ Լուսանկարչատունը նաև ընդունում էր «ֆոտո-էմալ» տեխնիկայով պատրաստված առարկաների պատվերներ, ինչը այդ տարիներին ոչ այնքան հաճախ հանդիպող մասնագիտացում էր տեղական լուսանկարչատների շրջանակում։
Ինչպես և նախահեղափոխական Շուշիում աշխատող ցանկացած լուսանկարչատան արտադրանք, Սերոբեների լուսանկարները կարևոր տեսողական փաստարկներ են Անդրկովկասյան այս քաղաքի հարուստ բազմամշակութային միջավայրի մասին։
Ազգություն
հայ
Տարածաշրջան
Արցախ, Ռուսական Կայսրություն
Քաղաք
Շուշի
Լուսանկարչատուն
Ֆոտո Սերոբե
Մասնագիտացում
լուսանկարչատուն
Մեդիա
անալոգ լուսանկարչություն