Թաթուլ Սարիբեկյան
1980 - 1990 թվականներ
Սարիբեկյանի մի շարք լուսանկարներ տպագրվել են «Գարուն» ամսագրում, 1980-ականներին։ Դրանք էտյուդային մանրապատումներ են որոնցում աննշան առարկաներն ու միջավայրերը դիտված են որպես առեղծվածային ու խորհրդանշական։ Լուսանկարների կատարողական բարձր որակը և լուսանկարչի` հասարակը վեհացնելու կարողությունը թույլ են տալիս ենթադրել որ Սարիբեկյանը ունեցել է գեղարվեստական կրթություն։ Սակայն դրանց փոքրաթիվ քանակը հուշում է որ Սարիբեկյանը լուսանկարչությամբ զբաղվել է կարճ ժամանակ և 1990-ականներից հետո այս բնագավառում այլևս չի գործել։ Կենսագրական տվյալներ չեն հայտնաբերվել։
Ազգություն
հայ
Տարածաշրջան
ԽՍՀՄ, Հայաստան, Հայկ. ԽՍՀ
Քաղաք
Երևան
Մասնագիտացում
գեղարվեստական
Մեդիա
անալոգ լուսանկարչություն