Չամլիչյան
1890 - 1900 թվականներ
Կ. Պոլսի Սկյուտարի թաղամասում գործող այս հայ լուսանկարչի գոյության մասին փաստում է մեզ հայտնի լոկ մեկ լուսանկար որն այսօր գտնվում է Գեթի Հետազոտական Ինստիտուտի, Պիեր Ժիգորի հավաքածույում։ 1900-ականների սկզին արված այդ ալբոմային լուսանկարը պատկերում է հայկական Սբ. Փրկիչ Ազգային հիվանդանոցի մեծահասակ հիվանդների մի խումբ։ Այսօր դժվար է դատել թե ինչ կիրառարական նպատակներով է Չամլիչյանը արել տվյալ լուսանկարը որը միաժամանակ փաստա-վավերագրական է և անձնական-հուշագրական։ Այնուամենայնիվ, հիվանդանոցի բակում նկարահանված այս բավականին հասարակ խմբանկարը խոսուն փաստաթուղթ է որը վկայում է օսմանահայ համայնքի հասարակական և մշակութային կյանքում լուսանկարչության բազմաշերտ գործածման և կատարյալ ինտեգրման մասին` 20-րդ դարի շեմին։
Ազգություն
հայ, օսման
Տարածաշրջան
Օսմանյան Կայսրություն
Քաղաք
Ստամբուլ
Լուսանկարչատուն
Ֆոտոգրաֆի Չամլիչյան
Մասնագիտացում
լուսանկարչատուն
Մեդիա
անալոգ լուսանկարչություն
Հավաքածուներ
Գեթի Հետազոտական Կենտրոն, Լոս Անջելես