Նելլի Շիշմանյան
ծն․ 1982
2000 - 2010 թվականներ
Նելլի Շիշմանյանը իր գործնեությունը սկսել է 2006-ին՝ World Press Photo–ի կազմակերպած ֆոտոլրագրության սեմինարին մասնակցելուց հետո, խորանալով վավերագրական լուսանկարչության բնագավառում։ Նա մասնակցել է լուսանկարչական միջազգային և տարածաշրջանային բազմաթիվ նախագծերի: Նրա աշխատանքները ցուցադրվել են ինչպես Հայաստանում, այնպես էլ` նրա սահմաններից դուրս: Շիշմանյանը թղթակցել է ArmeniaNow, «Հետք», «Չայ Խանա» պարբերականներին, նրա լուսանկարները հրապարակվել են World Press Photo, Newsweek Russia, «Огонёк», National Geographic Traveler (Armenia), Brownbook և այլ ամսագրերում։ 2012-ին արժանացել է Հայաստանում Բրիտանական խորհրդի Նա/Նե մեդիամրցանակաբաշխության առաջին մրցանակին։ Ներկայումս MyAngle մուլտիմեդիա նախագծի հայաստանյան համակարգողն է։ 2016-ից անդամակցում է 4 Պլյուս վավերագրական լուսանկարչության կենտրոնին:
Ազգություն
հայ
Տարածաշրջան
Հայաստան
Քաղաք
Երևան
Մասնագիտացում
վավերագրական, ֆոտոթղթակից
Մեդիա
անալոգ լուսանկարչություն, թվային լուսանկարչություն