Գեորգիյ (Գևորգ?) Շամխարով (Շամհարյան)
1880 - 1910 թվականներ
«Ժորժ» լուսանկարչական տաղավարը Կովկասի արդյունաբերական կենտրոնի` նախահեղափոխական Բաքի հայտնի արվեստանոցներից մեկն է եղել։ Այն բացվել է 1883 թվականին, Պոլիցեյսկայա փողոցում գտնվող Թումաևի առևտրական տանը, իսկ 1898֊ին հաստատվել է Գումիլեվսկու առևտրական տանը։1) Դատելով պահպանված լուսանկարներից, այն աշխատել է առնվազն մինչև 1910֊ականների վերջը։ Շամհարովի կլիենտրուան մեծամասամբ կազմված էր Բաքվի միջին և վերին խավերից։ Թեև այստեղ հաճախում էին հայեր և ադրբեջանցիներ, սակայն տաղավարը հատկապես սիրված էր ռուս համայնքի կողմից։ Շամհարովի դիմանկարները հիշարժան են իրենց վայելուչ կառուցվածքով ու կոմպոզիցիաներով, ինչպես նաև դեկորատիվ առարկաների, ետնանկարների խիստ` սակայն բարձրաճաշակ կիրառմամբ։ Որոշ դեպքերում, որտեղ ենթական հատուկ հետաքրքրություն է ներկայացրել լուսանկարչի համար, Շամհարովը ձգտել է փոխանցել պատկերվողի հոգեկան աշխարհը կամ բնավորության առանձնահատկությունները, ինչը սովորաբար վեր էր նման տաղավարային լուսանկարչության առօրյա պահանջներից։
1) Տե՛ս http://www.ourbaku.com/index.php5/Фотоателье_“Жорж”_-_фотографии (accessed 15.12.2015)
Ազգություն
հայ
Տարածաշրջան
Ադրբեջան, Ռուսական Կայսրություն
Քաղաք
Բաքու
Լուսանկարչատուն
Ստուդիո Ժորժ
Մասնագիտացում
լուսանկարչատուն
Մեդիա
անալոգ լուսանկարչություն
Հավաքածուներ
Լուսադարան Հայկական Լուսանկարչության հիմնադրամ, Երևան