Ստեփան Նազարյանց
1890 - 1910 թվականներ
1884-ին, Թուրքմենիստանը Ռուսասական Կայսրությանը միացնելու արդյունքում, այդ տարածաշրջանում ստեղծվեցին մի շարք վարչական կենտրոններ ու ավաններ։ Դրանցից էր նաև Անդրկասպյան շրջանում գտնվող Մերվ կամ ինչպես այն այսօր է կոչվում` Մառի քաղաքը, որն անվանվել էր ի հիշատակ մոտակայքում գտնվող միջնադարյան Մերվ քաղաքի։ Փոքրատարածք այս բնակավայրում հաստատվել էին հիմնականում ռուս զինվորականների ու գործարարների ընտանիքներ։ Ներգաղթյալների մեջ էին նաև մի քանի հայեր որոնցից Ստեփան Նազարյանցը բացել է քաղաքի առաջին լուսանկարչատունը։ Ըստ 1899 թվականի «Вся Россия» տեղեկատուի, Նազարյանցի տաղավարը գործում էր արդեն 1898-ին և գոյատևել է առնվազն մինչև 1911 թվականը։(1) Պահպանված լուսանկարները բացառապես առօրեական, կիրառական բնույթի կաբինետային դիմանկարներ են, որոնց արժեքն այսօր պայմանավորված է դրանց պատմա-փաստագրական հատկանիշներով։ Միջին Ասիայի ամենախուլ վայրերից մեկում իր գործնեությունը ծավալած Նազարյանցի օրինակը ևս մեկ անգամ հաստատում է այն փաստը, որ լուսանկարչությունը 19-րդ դարավերջում հայերի մեջ ամենատարածված համքարություններից մեկն է եղել։
1) Вся Россия: Русская книга промышленности, торговли, сельского хозяйства и администрации: Торгово-промышленный адрес-календарь Российской империи, А.С. Суворин, Санкт-Петербург, 1899
Ազգություն
հայ
Տարածաշրջան
Ռուսական Կայսրություն
Քաղաք
Մերվ
Լուսանկարչատուն
Ֆոտոգրաֆիյա Ս. Նազարյանցա
Մասնագիտացում
լուսանկարչատուն
Մեդիա
անալոգ լուսանկարչություն