Հայ լուսանկարչական արվեստների հետազոտական շտեմարան

Ի. Մոլչանով

1900 - 1910 թվականներ

Ազգությամբ ռուս այս լուսանկարչի Ալեքսանդրապոլում գտնվող հաստատությունը բացվել է 1900-ականներին և գործել է մինչև 1910-ականների վերջերը։(1) Լուսանկարչատան անվանումը հուշում է որ այն հատկապես թիրախովորել է քաղաքի ռուս բնակչությանը ու մեծամասամբ սպասարկել է կայսերական զորամասի զինվորներին, անձնակազմին ու նրանց ընտանիքներին։ Մոլչանովի դիմանկարները խիստ ավանդական են ու բավականին մեխանիկական իրենց ոճի մեջ։ Դրանք այսօր առավել հետաքրքիր են որպես Գյումրիի բազմամշակութային, նախասովետական անցյալը լուսաբանող տեսողական վավերագրություններ։ Այլ կենսագրական տվյալներ չեն հայտնաբերվել։

1) 20-րդ դարի սկզբին, Իվան Մոլչանով անունով լուսանկարիչ աշխատել է նաև Օդեսայում, սակայն մեզ չհաջողվեց պարզել արդյո՞ք դա եղել է Գյումրիում գործող Մոլչանովը թե՞ մեկ այլ անձ։

Ազգություն

ռուս

Տարածաշրջան

Հայաստան, Ռուսական Կայսրություն

Քաղաք

Ալեքսանդրապոլ

Լուսանկարչատուն

Ռուսկայա Ունիվերսալնայա Ֆոտոգրաֆիյս

Մասնագիտացում

լուսանկարչատուն

Մեդիա

անալոգ լուսանկարչություն

Այլ նկարներ այս հեղինակից