Հայ լուսանկարչական արվեստների հետազոտական շտեմարան

Լ. Միսակ

1910 - 1910 թվականներ

Լ. Միսակի գործնեության մասին մատենագրական տվյալներ չեն հայտանբերվել։ Դատելով պահպանված մի քանի լուսանկարներից, լուսանկարիչն իր աշխատանքը սկսել է Զեյթունում՝ հայ մշակույթային և հեղափոխական շարժման կարևորագույն կենտրոններից մեկում։ Դրանք բարձրաստիճան անհատների ու բանակային սպաների ստարրական, պատվերով արված դիմանկարներ են։ Ամենայն հավանականությամբ Լ. Միսակը աքսորվել կամ արտագաղթել է Օսմանյան Կայսրությունից 1915-22-ի իրադարձությունների ժամանակ և հաստատվել Կահիրեյի մերձակայքում գտնվող Հելիոպոլիս արբանյակ-քաղաքում ուր նա հիմնվել է իր սեփական լուսանկարչատունը։ Թվագրված լուսանկարներից պարզ է դառնում որ այն գործել է 1920-ականների սկզբից, առնվազն մինչև 1947 թվականը։

Միսակի դիմանկարները` 20-րդ դարասկզբի տաղավարային լուսանկարչության լայնորեն ընդունված լուծումներով արված պատկերներ են. մաքուր ու պարզունակ նմանակումներ ուր լուսանկարիչը կենտրոնացել է հիմանկանում իր այցելուների արտաքին տվյալները բարեխղճորեն վերարտադրելու վրա։ 

Հայտնի են նաև հայկական մամուլի համար պատրաստված, Ալեքսանդրիայում թաղված հայ մտավորականների շիրիմները պատկերող որոշ լուսանկարներ, որոնք փաստում են որ Միսակը շարունակել է ներգրավված լինել եգիպտահայ համայնքի մշակութային կյանքում։ 

Ազգություն

հայ, օսման

Տարածաշրջան

Օսմանյան Կայսրություն

Քաղաք

Զեյթուն

Լուսանկարչատուն

Լ. Միսակ

Մասնագիտացում

լուսանկարչատուն

Մեդիա

անալոգ լուսանկարչություն

Հավաքածուներ

Աքասա Լուսանկարչության Կենտրոն, Նյու Յորքի Համալսարան, Աբու Դաբի; Լուսադարան Հայկական Լուսանկարչության Հիմնադրամ, Երևան

Այլ նկարներ այս հեղինակից