Սարգիս Մանսուրյան
1910 - 1920 թվականներ
20-րդ դարի սկզբում, Եգիպտոսի արևելյան հատվածում, Նեղոսի ափին գտնվող Քենա քաղաքում լուսանկարչատները չափազանց սակավաթիվ էին ի տարբերություն երկրի ավելի մեծ բնակավայրերի։ Դրանցից առավել նշանակալի և լավ կահավորված հաստատություններից մեկը պատկանում էր Սարգիս Մանսուրյանին։ Լուսանկարչի վերաբերյալ կենսագրական տեղեկություններ մեզ չեն հասել։ Հայտնի է միայն որ նրա տաղավարը գործել է 1910-20-ականներին։ Մանսուրյանի դիմանկարները չունեն ընդգծված առանձնահատկություններ և հարում են տարածաշրջանում լայնորեն ընդունված կոմմերցիոն լուսանկարչության պայմանականություններին։ Լուսանկարչի հաճախորդների մեծ մասը Քենայի արաբ բնակչության միջին և վերին խավերի ներկայացուցիչներն էին։
Ազգություն
եգիպտացի, հայ
Տարածաշրջան
Եգիպտոս
Քաղաք
Քենա
Մասնագիտացում
լուսանկարչատուն
Մեդիա
անալոգ լուսանկարչություն