Գ. Ա. Մանուկով (Մանուկյան)
1900 - 1910 թվականներ
Ալեքսանդրապոլում գործող այս լուսանկարչի ստույգ կենսագրական տվյալները հայտնի չեն։ Լուսանկարչի տաղավարը գործել է 1900-10-ականներին։ Այն ընդունել է ընտանեկան լուսանկարների պատվերներ, որոնք արված են 19-րդ դարի վերջի տաղավարային լուսանկարչության ավանդական ձևաչափերով։ Տաղավարը առաջարկում էր լուսանկարների ցանկացած չափի խոշորացում և, ինչպես նշված է Մանուկովի կնիքի վրա, պահպանում էր սևապատկերները հետագա տպագրության համար։ Գյումրիի այլ լուսանկարչատների արտադրանքի պես, Մանուկովի դիմանկարները հարուստ հետազոտական նյութ են պարունակում քաղաքի բնակչության կենցաղի, սովորույթների և հատկապես տարազի ու նորաձևության մասին։
Ազգություն
հայ
Տարածաշրջան
Հայաստան, Ռուսական Կայսրություն
Քաղաք
Ալեքսանդրապոլ (Գյումրի)
Լուսանկարչատուն
Գ. Ա. Մանուկով
Մասնագիտացում
լուսանկարչատուն
Մեդիա
անալոգ լուսանկարչություն
Հավաքածուներ
Վրաստանի Ազգային Գրադարան, Թբիլիսի