Հասմիկ Մաթոսյան
1980 - 1990 թվականներ
Հայաստանում` խորհրդային միության վերջին տարիներին իր առաջին լուսանկարչական փորձերը կատարող Հասմիկ Մաթոսյանը այն եզակի կանանցից է ով գործել է այս բնագավառում 1980-ականներին։ Նրա վավերագրական դիմանկարներից մի քանիսը տպագրվել են «Արվեստ» ամսագրում։ Ըստ երևույթին Մաթոսյանը չի եղել մասնագիտացված ֆոտոթղթակից և միջոցը օգտագործել է սիրողական հետաքրքրություններից ելնելով։ Օպերատոր Ալբերտ Յավուրյանի և ռեժիսոր-սցենարիստ Աղասի Այվազյանի դիմանկարները առիթ են տալիս ենթադրելու որ Մաթոսյանը կապ է ունեցել կինոյի ոլորտի հետ։ Վավերագրական դիմանկարչության այս հետաքրքիր օրինակները գրավում են իրենց անմիջականությամբ ու կերպարների բնականությամբ։
Ազգություն
հայ
Տարածաշրջան
ԽՍՀՄ, Հայաստան, Հայկ. ԽՍՀ
Քաղաք
Երևան
Մասնագիտացում
վավերագրական
Մեդիա
անալոգ լուսանկարչություն