Վաղարշակ Գևորգովիչ Հակոբյան (Հակոբյանց)
1900 - 1920 թվականներ
Վաղարշակ Հակոբյանի մասին կենսագրական տվյալներ առայժմ չեն հայտնաբերվել: Լուսանկարչի տաղավարը գտնվում էր Թիֆլիսի Միխայլովսկիյ պողոտայի վրա (այժմ Դավիդ Ագմաշենաբիլու անվան): Հավանաբար հիմնադրվել է 1900թթ-ականների վերջին: Հակոբյանը իր կնիքներում ներկայանում էր որպես գեղարվեստական լուսանկարչության մասնագետ: Հայտնի են միայն նրա տաղավարում նկարահանված դիմանկարները: Դրանք մեծամասամբ Թիֆլիսի բուրժուազիայի և մտավորական խավի ներկայացուցիչների լուսանկարներ են: Դրանցում Հակոբյանը ձգտել է շեշտել իր հաճախորդների կերպարային և սոցիալական առանձնահատկությունները, սակայն հազվադեպ է հասել բարձր գեղարվեստական արտահայտչականության: Լուսանկարչատան ճակատագիրը սովետական կարգերի հաստատումից հետո հայտնի չէ:
Ազգություն
հայ, վրացի
Տարածաշրջան
ԽՍՀՄ, Վրաստան, Վրաց. ԽՍՀ
Քաղաք
Թբիլիսի (Թիֆլիս)
Լուսանկարչատուն
Վ. Գ. Հակոբյան
Մասնագիտացում
լուսանկարչատուն
Մեդիա
անալոգ լուսանկարչություն
Հավաքածուներ
Վրաստանի ազգային գրադարան, Թբիլիսի