Հայ լուսանկարչական արվեստների հետազոտական շտեմարան

Արտաշես Հակոբյան

1980 - 1990 թվականներ

Լուսանկարչի մասին կենսագրական տվյալներ դեռևս չեն հայտանբերվել: Ամենայն հավանականությամբ Արտաշես Հակոբյանը լուսանկարչությամբ է զբաղվել որպես սիրող: Մասնակցել է լուսանկարչական մրցույթների ինչի արդյունքում նրա աշխատանքներից մի քանիսը տպվել են հանրապետական մամուլի էջերում: Մեզ հայտնի մի քանի լուսանկարներից դժվար է դատել Հակոբյանի ստեղծագործության մասին: Սակայն «Գարուն» ամսագրում վերատպված իր մի լուսանկարից կարելի է եզրակացնել որ նա հետևողականորեն զարգացրել է իր արվեստը: Աշխատելով ժանրային, «պատումային» լուսանկարչության շրջանակներում, Հակոբյանը այնուամենայնիվ ձգտել է գեղարվեստական համարձակ լուծումների:

Ազգություն

հայ

Տարածաշրջան

ԽՍՀՄ, Հայաստան, Հայկ. ԽՍՀ

Քաղաք

Երևան?

Մասնագիտացում

գեղարվեստական, սիրողական լուսանկարչություն, վավերագրական

Մեդիա

անալոգ լուսանկարչություն

Այլ նկարներ այս հեղինակից