Հայ լուսանկարչական արվեստների հետազոտական շտեմարան

Ա. Կազանջյան

1920 - 1940 թվականներ

Սուդանի մայրաքաղաք Խարթում տեղափոխված առաջին հայ լուսանկարիչներից մեկը Ա. Կազանջյանն է։ Նրա լուսանկարչատունը գործել է առնվազն 1920-ականների կեսից, սպասարկելով ոչ միայն Խարթումի հասարակ բնակչությանը, այլ նաև անգլո-եգիպտական կառավարությանը և բրիտանական զորամասին։ Թերևս Սուդանի անգլիացի վերնախավին հաճոյանալու համար լուսանկարչատան անվանումը 1930-ականներին փոխվել է «Գորդոն ստուդիայի»` հղվելով Սուդանում զոհված հայտնի Չարլս Գորդոնին։

Կազանջյանի առաջարկած ծառայությունները բազմաթիվ էին` անձնագրային ու ընտանեկան դիմանկարներից սկսած մինչև գիշերային նկարահանումներ, վավերագրական արձանագրումներ ու պաշտոնական հանդիսությունների լուսանկարում։(1) Մեզ հայտնի աշխատանքները արտահայտում են լուսանկարչի խիստ գործնական մոտեցումը։ Դրանք կիրառարական որակի պատկերներ են որոնցում անկողմնակալ ձևով արտացոլված է Սուդանի գաղութական շրջանի վերջին երեք տասնամյակների հասարակական, մշակութային ու քաղաքական կյանքը։ Կազանջյանի լուսանկարչատունը գոյատևել է մինչև Սուդանի անկախացումը` 1956-ին։

 

1) Սույն տեղեկությունները նշված են լուսանկարչի այցեքարտի վրա։

Ազգություն

հայ

Տարածաշրջան

Սուդան

Քաղաք

Խարթում

Լուսանկարչատուն

Գորդոն Ստուդիո

Մասնագիտացում

լուսանկարչատուն

Մեդիա

անալոգ լուսանկարչություն

Հավաքածուներ

Դուրհամ Համալսարանի Գրադարան, Դուրհամ, Միացյալ Թագավորություն

Այլ նկարներ այս հեղինակից