Հայ լուսանկարչական արվեստների հետազոտական շտեմարան

Սուրեն Արամի Խոսրովյան

1920 - 1983

1940 - 1970 թվականներ

Հայկական հեռագրական գործակալության անդամ Սուրեն Խոսրոևը իր նախնական կրթությունը ստացել է Երևանի Փ. Թերլեմեզյանի անվ. նկարչական ուսումնարանում։ 1940-ին ուսումը ավարտելուց հետո զորակոչվել է բանակ և մասնակցել է Հայրենական Մեծ Պատերազմին։ Վերադառնալով Երևան, 1945-ին անցել է աշխատանքի «Կոմսոմոլեց» թերթում որպես ֆոտո-լրագրող։ (1)

Խոսրովյանի լուսանկարչական գործնեությունը հիմնականում առնչվում է ֆոտո-խրոնիկայի բնագավառին։ Հայկական մամուլում` «Սովետական Հայաստան» ամսագրում, «Կոմունիստ» և այլ թերթերում տպագրված լուսանկարները բեմականացված ժանրային տեսարաններ են, բնանկարներ և շինարարական աշխատանքների վավերագրումներ։ Այդ պատկերները իրենց բնույթով պրոպագանդիստական են ու իլյուստրատիվ։ 

Լուսանկարիչը իր գործնեության ընթացքում նաև գրել է Հայաստանի ֆոտո-լրագրողական գործը լուսաբանող մի շարք հոդվածներ։ 1970-ականներից Խոսրովյանը ըստ երևույթին հիմնականում զբաղվել է վարչարարական աշխատանքով, թողնելով ակտիվ լուսանկարչությունը։

1) Վահան Քոչար, Հայ լուսանկարիչներ, հեղինակային հրատարակություն, Երևան, 2007, էջ182

Ազգություն

հայ

Տարածաշրջան

ԽՍՀՄ, Հայաստան, Հայկ. ԽՍՀ

Քաղաք

Թիֆլիս (ծն.), Երևան

Մասնագիտացում

ֆոտոթղթակից, ֆոտոլրագրող

Մեդիա

անալոգ լուսանկարչություն

Մատենագրություն

Քոչար, Վահան։ Հայ լուսանկարիչներ, հեղինակային հրատարակություն, Երևան, 2007, էջ182

Хосроев, Сурен. «Фотопублицистика в Армении», Советское Фото, հ.7, 1965, էջ1-2