Գարեգին Գ. Խանջյան (Խանճեան)
1900 - 1910 թվականներ
Վանում գործող այս լուսանկարչից մեզ ծանոթ է միայն երկու լուսանկար։ Դրանցից առաջինը` երիտասարդ այրի Սիրանույշ Միքայելյանի դիմանկարը, հրատարակել է Վահան Քոչարը իր «Հայ լուսանկարիչներ» կենսագրական բառարանում։(1) Այն պարզ, սակայն իր զուսպ հուզականությամբ, չափազանց արտահայտիչ դիմանկար է, որը ներկայանում է որպես ամուսնական կարճատև կյանքի հիշողության ձոն-նշխար։ Մեկ այլ լուսանկար ներկայացնում է Վարագավանքի տոնախմբության հարյուրավոր մասնակիցներին` որոնք մի քանի տարի անց արտաքսվելու էին կամ նահատակվելու էին Ցեղասպանության ընթացքում։ Այս մեծադիր լուսանկարը փաստում է որ Խանջյանը պատրաստել է ոչ միայն անհատների դիմանկարներ այլ նաև վավերագրել է Վանի քաղաքային կյանքի տարատեսակ դրվագներ, որոնց զգալի մասը մեզ չի հասել։
Գարեգինի որդու` Գուրգեն Խանջյանի կենսագրականից տեղեկանում ենք որ լուսանկարիչը եղել է դաշնակցական և 1915 թվականին Վանից ընտանիքով գաղթել է Երևան։ Այստեղ, սովետական կարգերի հաստատումից հետո ենթարկվել է ճնշումների ու իր եղբորորդու` Աղասի Խանջյանի միջնորդությամբ 1920-ականների սկզբին տեղափոխվել է Թավրիզ։(2) Արդյո՞ք Խանջյանը շարունակել է զբաղվել լուսանկարչությամբ Արևմտյան Հայաստանից գաղթելուց հետո թե ոչ, մեզ հայտնի չէ։
1) Վահան Քոչար, Հայ լուսանկարիչներ, հեղինակային հրատարակություն, Երևան, 2007, էջ48
2) (խմագրական) «Գուրգէն Խանճեան», www.asbarez.com, հոկտեմբերի 7, 2006, http://asbarez.com/arm/42414/գուրգէն-խանճեան/
Ազգություն
հայ, օսման
Տարածաշրջան
Օսմանյան Կայսրություն
Քաղաք
Վան, Երևան, Թավրիզ
Մասնագիտացում
լուսանկարչատուն
Մեդիա
անալոգ լուսանկարչություն
Մատենագրություն
(խմագրական) «Գուրգէն Խանճեան», www.asbarez.com, հոկտեմբերի 7, 2006, http://asbarez.com/arm/42414/գուրգէն-խանճեան/
Քոչար, Վահան։ Հայ լուսանկարիչներ, հեղինակային հրատարակություն, Երևան, 2007, էջ47-48
Հավաքածուներ
Հայաստանի Պատմության Թանգարան, Երևան