Հայ լուսանկարչական արվեստների հետազոտական շտեմարան

Ա. Ս. Լուարսաբով

1890 - 1910 թվականներ

19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին Բաքվում գործող հայ լուսանկարիչ: Ինչպես հուշում են նրա ճոխ զարդարված այցեպատկերների կնիքները, լուսանկարիչը մասնակցել է Եվրոպայում կայացած մի շարք ցուցահանդեսների ուր` իր իսկ հավաստիացմամբ նվաճել է մեդալներ: Նրա աշխատանքներից շատ քչերն են մեզ հայտնի և իրենց ոճական ու բովանդակային արժանիքներով միանգամայն համապատասխանում են ժամանակի տաղավարային լուսանկարչության ընհանուր, կիրառարական նորմերին: Ամենայն հավանականությամբ Լուարսաբովը` Կենտրոնական Ասիայում և Թիֆլիսում աշխատող Ս. Ս. Լուարսաբովի ժառանգն է։

Ազգություն

հայ

Տարածաշրջան

Ադրբեջան, Ռուսական Կայսրություն

Քաղաք

Բաքու

Լուսանկարչատուն

Ա. Լուարսաբով

Մասնագիտացում

լուսանկարչատուն

Հավաքածուներ

Լուսադարան Հայկական Լուսանկարչության Հիմնադրամ, Երևան։ Վրաստանի Ազգային Գրադարան, Թբիլիսի։

Այլ նկարներ այս հեղինակից