Եղբայրներ Իշխանյան
1930 - 1940 թվականներ
Իշխանյան եղբայրների` Կահիրեի 42 Աբդին փ. հասցեում գտնվող լուսանկարչատան անունը «Ֆոտո Կոմետ» էր։(1) Այն տեղակայված էր քաղաքի կենտրոնում, Օպերայի հրապարակի մոտ և գործել է 1930-40-ականներին։ Լուսանկարչատունը պատրաստում էր հասարակ ընտանեկան դիմանկարներ ֆոտո-բացիկների տեսքով։ Իշխանյանների հաճախորդների հիմնական մասը քաղաքի աշխատավոր ու միջին խավերն էին։ Այլ կենսագրական տվյալներ չեն հայտնաբերվել։
1) 'Armenians in Egypt - Cairo', https://bluebirdmaps.com/2017/11/11/armenians-in-egypt-cairo/
Ազգություն
եգիպտացի, հայ
Տարածաշրջան
Եգիպտոս
Քաղաք
Կահիրե
Լուսանկարչատուն
Ֆոտո Կոմետ
Մասնագիտացում
լուսանկարչատուն
Մեդիա
անալոգ լուսանկարչություն