Հայ լուսանկարչական արվեստների հետազոտական շտեմարան

Սմբատ Մ. Թոսունյան

1900 - 1910 թվականներ

Սմբատ Թոսունյանի լուսանկարչատունը գործել է շուրջ մեկ տասնամյակ, 20-րդ դարի սկբին: Այս արվեստանոցը հայտնի է միայն տաղավարային դիմանկարներով և այլ կարգի լուսանկարներ Թոսունյանը ամենայն հավանականությամբ չի կատարել: Պահպանված աշխատանքների զգալի մասը պատկերում է ռուս զինվորականների և Կարսում տեղակայված իրենց ընտանիքների: Լուսանկարչի դիմանկարները շատ սխեմատիկ են իրենց լուծումներով և հուշագրական արժեքից բացի ուրիշ նպատակներ չեն ունեցել: Դատելով տաղավարի անվանումից կարելի է ենթադրել որ Թոսունյանը որոշ ժամանակ է անցկացրել Ստ. Պետերբուրգում: Այլ կենսագրական տվյալներ լուսանկարչի մասին չեն հայտնաբերվել:

Ազգություն

հայ

Տարածաշրջան

Հայաստան, Ռուսական Կայսրություն

Քաղաք

Կարս

Լուսանկարչատուն

Ս. Մ. Թոսունյանի Ստ. Պետերբուրգյան լուսանկարչատուն

Մասնագիտացում

լուսանկարչատուն

Մեդիա

անալոգ լուսանկարչություն

Այլ նկարներ այս հեղինակից