Գեղամ Թարվերդիի Թարիվերդյանց
1860 - 1942
1880 - 1930 թվականներ
Հովհաննես Քյուրքչյանից հետո Երևանում մշտական տաղավոր ունեցող առաջին լուսանկարիչներից է։ Ըստ Վահան Քոչարի հաղորդած տեղեկությունների, Թարիվերդյանցը իր մասնագիտությունը ձեռք է բերել Լայպցիգում ապա վերադառնալով Երևան բացել է իր լուսանկարչատունը Աստաֆյան 11 հասցեում` այժմեան Հանրապետության հրապարակի տարածքում։ Այդտեղ նրան աշխատակցել են կինը` Եղիսաբեթ Անանյանը և ավելի ուշ, որդին, Հովհաննեսը։
Կոմերցիոն դիմանկարչությունից զատ, Թարիվերդյանցը աշխատել է նաև այլ ժանրերում։ Այդ լուսանկարներից առավել նշանակալի են Երևանի քաղաքային բնանկարները և շրջակայքի պատմական հուշարձանների պատկերները որոնցից մի քանիսը (օրինակ Սարդարի պալատը) այսօր գոյություն չունեն։ Նրա լուսանկարչական ձեռագրին բնորոշ է մեղմ ռեալիզմը և բնական միջավայրի տարածական յուրահատկությունները արտացոլելու ձիրքը։ Դրանցում ակնհայտ է եվրոպական գեղարվեստական լուսանկարչության վարպետների` Գուստավ Լե Գրեյի և Ռոջեր Ֆենտոնի աշխատանքների ազդեցությունը։ Այդ տեսանկյունից, նրա բնանկարները գրեթե բացառիկ են 19-րդ դարի արևալահայ լուսանկարչության պատմության մեջ։
Թարիվերդյանցի տաղանդը գնահատվել է նաև Արևմուտքում։ Ինչպես հուշում են իր կնիքների վրա պատկերված ոսկե մեդալները, լուսանկարիչը մասնակցել և պարգևատրվել է երկու միջազգային ցուցահանդեսների կողմից` 1909 թվականին Ռոտերդարդում և Հռոմում, 1910 թվականին։
Ազգություն
հայ
Տարածաշրջան
ԽՍՀՄ, Հայաստան, Հայկ. ԽՍՀ, Ռուսական Կայսրություն
Քաղաք
Երևան
Լուսանկարչատուն
Գ. Թարիվերդյանց
Մասնագիտացում
լուսանկարչատուն, վավերագրական
Մեդիա
անալոգ լուսանկարչություն
Մատենագրություն
Քոչար, Վահան։ Հայ լուսանկարիչներ, հեղինակային հրատարակություն, Երևան, 2007, էջ160-166
Հավաքածուներ
Երևան Քաղաքի Պատմության Թանգարան Հայաստանի Պատմության Թանգարան, Երևան