Սեմյոն Կարախանի Զաքյան
1910 - 1980
1930 - 1970 թվականներ
Սեմյոն Զաքյանը Բաքվի նշանավոր վավերագրող լուսանկարիչներից մեկն է։ Կարյերան սկսել է Բաքվի կինոստուդիայում, որպես կինո-կադրերի բեմադրող լուսանկարիչ, աշխատելով այնտեղ 1931-ից մինչև 1941 թվականը։ 1935-ին ընդունվել է երկրորդ աշխատանքի հայալեզու «Կոմունիստ» թերթում որպես ֆոտոթղթակից և գեղարվեստական խմբագիր։ Հայրենական Մեծ Պատերազմին մասնակցելուց հետո վերադարձել է հայրենի քաղաք և շարունակել է զբաղվել ռեպորտաժային լուսանկարչությամբ։ Նրան մեծ ճանաչում են բերել Ադրբեջան այցելած քաղաքական և մշակութային գործիչների` Կալինինի, Վորոշիլովի, Միկոյանի և այլոց վավերագրական դիմանկարները։ Համագործակցել է կնոջ` Սոֆյա Զաքյանի հետ, որն հետագայում ծավալել է անհատական լուսանկարչական գործնեություն։
Ազգություն
հայ
Տարածաշրջան
Ադր.ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաք
Բաքու
Մասնագիտացում
ֆոտոթղթակից, ֆոտոլրագրող
Մեդիա
անալոգ լուսանկարչություն
Մատենագրություն
Քոչար, Վահան։ Հայ լուսանկարիչներ, հեղինակային հրատարակություն, Երևան, 2007, էջ 159