Հայ լուսանկարչական արվեստների հետազոտական շտեմարան

Ա. (Հ?) Երամյան

1890 - 1900 թվականներ

Երամյանի մասին որև է կենսագրական տվյալներ չեն հայտնաբերվել։ Մեզ հայտնի միակ լուսանկարի կնիքի վրա, լուսանկարչատան գտնվելու վայրը նշված չէ։ Երամյանների տոհմը հիմնականում սերում է Վանից որտեղ 20-րդ դարի սկզբին գործում էր Երամեան մասնավոր վարժարանը։

Դատելով լուսանկարված անձանց հանդերձներիցև տաղավարի խղճուկ ձևվավորումից, ակնհայտ է որ լուսանկարիչը աշխատել է Օսմանյան Կայսրության արևելյան գավառներից մեկում։ Լուսանկարը արված է հապճեպ և ամենայն հավանականությամբ տեղաշարժվող տաղավարում։ Չնայած իր սիրողական մակարդակին՝ Երամյանի լուսանկարը հետաքրքիր է մշակութաբանական տեսանկյունից, քանզի ներկայացնում է ունեվոր խավին պատկանող եվրոպամետ հայ ընտանիքի։

Ազգություն

հայ, օսման

Տարածաշրջան

Օսմանյան Կայսրություն

Քաղաք

Վան?

Լուսանկարչատուն

Ա. Երամյան

Մասնագիտացում

լուսանկարչատուն

Մեդիա

անալոգ լուսանկարչություն

Հավաքածուներ

Լուսադարան Հայկական Լուսանկարչության Հիմնադրամ, Երևան

Այլ նկարներ այս հեղինակից