Ավետ Եսայան
1941 - ?
1960 - 1990 թվականներ
Լուսանկարչությամբ զբաղվել է դեռ պատանի տարիքից` 18 տարեկանում սկսելով թղթակցել «Ավանգարդ» թերթին։ 1963-ին դառնալով ԽՍՀՄ և Հայաստանի ժուռնալիստների միությունների անդամ, ծավալել է ակտիվ վավերագրական գործնեություն համագործակցելով «Հայաստանի գյուղատնտեսություն» (1960թթ.), «Ռյա թազա» (1960թթ.), «Սովետական Հայաստան» (1967-93) թերթերին։ Մի շարք անհատական ցուցահանդեսներ է կազմակերպել Երևանում և Մոսկվայում, Բեյրութում, Լեհաստանում։
Եսայանի նշանավոր լուսանկարներից է Մինաս Ավետիսյանի վերջին լուսանկարչական դիմանկարը, իսկ իր վավերագրական ռեպորտաժներից այսօր առանձնահատուկ մեծ, պատմական կարևորություն են ներկայացնում նրա` քուրդ և եզդի համայնքների կյանքը պատկերող 1960-ականների լուսանկարները։
Ազգություն
հայ
Տարածաշրջան
ԽՍՀՄ, Հայաստան, Հայկ. ԽՍՀ
Քաղաք
Երևան
Մասնագիտացում
վավերագրական, ֆոտոթղթակից, ֆոտոլրագրող
Մեդիա
անալոգ լուսանկարչություն
Մատենագրություն
Քոչար, Վահան։ Հայ լուսանկարիչներ, հեղինակային հրատարակություն, Երևան, 2007, էջ.158