Հայ լուսանկարչական արվեստների հետազոտական շտեմարան

Գրիգոր Դերարսեն

1890 - 1910 թվականներ

Ըստ Բահաթին Օզթունչայի, «Պառնաս» լուսանկարչատունը հիմնել է հայ լուսանկարիչ Գրիգոր Դերարսենը: 288 Բերայի Մեծ փողոցի վրա տեղակայված այս հաստատությունը Ստամբուլի խիտ ու  կոսմոպոլիտ շրջաններից էր, որտեղ գտնվում էին հայ եւ հույն լուսանկարիչների տաղավարների մեծ մասը: Պահպանվել են Դերարսենի արվեստանոցում արված մեծ թվով այցեպատկերներ և կաբինետային դիմանկարներ, ինչը փաստում է նրա հաստատության հաջողության մասին: Սակայն ակնհայտ է որ Դերարսենը զուտ կոմերցիոն գործնեությամբ զբաղվող լուսանկարիչ էր, քանզի այլ ժանրերին առնչվող լուսանկարներ չեն հայտնաբերվել: «Պառնասի» դիմանկարները սովորաբար ունեն տարական կիրառարական բնույթ և լուսանկարիչը ակնհայտորեն չի ջանացել փոխանցել ավելին քանց իր հաճախորդների ճշգրիտ պատկերային նմանակումը։ Դերարսենի տաղավարը հավանաբար փակվել է առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, քանզի ավելի ուշ տարիներով թվագրվող լուսանկարներ չեն գտնվել:

 

Ազգություն

հայ, օսման

Տարածաշրջան

Օսմանյան Կայսրություն

Քաղաք

Ստամբուլ

Լուսանկարչատուն

Ստուդիո Պառնաս

Մասնագիտացում

լուսանկարչատուն

Մեդիա

անալոգ լուսանկարչություն

Մատենագրություն

Bahattin Öztuncay, The Photographers of Constantinople, vol 1, Aygaz, Istanbul, 2003, էջ 326-27

Հավաքածուներ

«Լուսադարան» հայ լուսանկարչության հիմնադրամ, Երևան

Այլ նկարներ այս հեղինակից