Երվանդ Գ.
1930 - 1950 թվականներ
Լուսանկարչի կենսագրության տվյալները, ինչպես և իր ազգանունը հայտնի չեն։ Գործել է Ալեքսանդրիայում, ուր իր անունը կրող լուսանկարչատունը աշխատել է 1930-ականների սկզբերից մինչև` ինչպես կարելի է դատել պահպանված լուսանկարներից, 1950-ականների սկիզբը։
Երվանդի դիմանկարները հետաքրքիր են որպես Եգիպտոսի բուռն մշակութային զարգացումների ու սոցիալական տարբեր խավերի արդիականացման պրոցեսների արտացոլում։ Լուսանկարիչը աշխատել է հարելով իր ժամանակի առավել տարածված ոճական ուղղություններին` հատկապես փոխառնելով արտ դեկո և նոր օբյեկտիվիզմ լուսանկարչական մոտեցումների որոշ դրույթներ։ Նրա դիմանկարները առանձնանում են պատկերային դաշտի իրենց խստությամբ, դեկորատիվ դետալների բացակայությամբ ու լակոնիկ շեշտադրումների գործածմամբ։
Ազգություն
եգիպտացի, հայ
Տարածաշրջան
Եգիպտոս
Քաղաք
Ալեքսանդրիա
Լուսանկարչատուն
Ֆոտո Երվանդ
Մասնագիտացում
լուսանկարչատուն
Մեդիա
անալոգ լուսանկարչություն