Բ. Մ. Բոյաջյան
1890 - 1910 թվականներ
Լուսանկարչի մասին կենսագրական մանրամասներ չեն հայտնաբերվել։ Գործնեության սկզբում` 1890-ականների կեսերին, Բ. Մ. Բոյաջյանը համագործակցել է մեկ այլ հայ լուսանկարչի` Ս. Վարդանյանի հետ բացելով իրենց համատեղ տաղավարը Բուլղարիայի Շումեն քաղաքում։ 1900-ականների սկզբից լուսանկարչատունը կրում էր միայն Բոյաջյանի անունը իսկ Վարդանյանի հետագա ճակատագիրը առայժմ մնում է անհայտ։ Բոյաջյանի դիմանկարները առանձնանում են իրենց զուսպ կոմպոզիցիաներով և հաճախ զերծ են դեկորատիվ պարագաներից կամ նկարված ետնապատկերներից։ Լուսանկարչատունը սպասարկել է քաղաքի բոլոր խավերի և փոքրամասնությունների ներկայացուցիչներին։ 1910-30-ականներին նույն քաղաքում գործող «Բոյաջյան Եղբայրներ» լուսանկարչատունը, ամենայն հավանականությամբ պատկանել է Բոյաջյանի որդիներին։
Ազգություն
բուլղար, հայ
Տարածաշրջան
Բուլղարիա, Օսմանյան Կայսրություն
Քաղաք
Շումեն
Լուսանկարչատուն
Բ. Մ. Բոյաջյան
Մասնագիտացում
լուսանկարչատուն
Մեդիա
անալոգ լուսանկարչություն
Հավաքածուներ
Լուսադարան Հայկական Լուսանկարչության Հիմնադրամ, Երևան