Հայ լուսանկարչական արվեստների հետազոտական շտեմարան

Աշոտ Բարսեղյան

1970 - 1980 թվականներ

Իր վավերագրական էտյուդներով Բարսեղյանը հանդես է եկել «Գարուն» ամսագրի էջերին, ինչպես նաև մի քանի ֆոտո-ալբոմներում։ Դրանք հաճախ փոքր ժանրային ակնարկներ են որոնցում լուսանկարիչը փորձել է ամփոփել քաղաքի առօրյա կյանքը պատկերող համեստ անեկդոտային պատումներ։ Ինչպես կարելի է ենթադրել սակավաթիվ տպագրված նյութերից Բարսեղյանը լուսանկարչությամբ զբաղվել է մասնակիորեն, որպես սիրող և 1990-ականների սկզբից այլևս չի համագործակցել տեղական մամուլին։ Ստույգ կենսագրական տվյալներ չեն հայտնաբերվել։ 

Ազգություն

հայ

Տարածաշրջան

ԽՍՀՄ, Հայաստան, Հայկ. ԽՍՀ

Քաղաք

Երևան

Մասնագիտացում

վավերագրական

Մեդիա

անալոգ լուսանկարչություն

Մատենագրություն

Արշակյան Գ.Լ., Արամյան Վ.Լ., Ղուկասյան Ա.Ա., Հովհաննես Դ.Հ. (կազմ.)։ Հայաստանի երեխաները, ֆոտոալբոմ, Սովետական գրող, Երևան, 1980

Այլ նկարներ այս հեղինակից