Հայ լուսանկարչական արվեստների հետազոտական շտեմարան

Արմենակ Արծրունի

1901 - 1963

1920 - 1960 թվականներ

Արմենակ Արծրունին տեղափոխվել է Եգիպտոս Օսմանյան կայսրությունից մինչև Հայոց ցեղասպանության տարիները: Ըստ լուսանկարչության պատմաբան Մարիա Գոլիայի, Արծրունին 1920-ականներին աշակերտել է Ալեքսանդրիայում գտնվող «Նադիր» լուսանկարչատան տնօրեն` Կարապետ Փաբուչյանի մոտ: 1930-ին տեղափոխվելով Կահիրե` Արծրունին աշխատել է «Զոլա» տաղավարում, իսկ 1930-ականների կեսերին հիմնադրել է իր սեփական հաստատությունը` բացելով «Ստուդիո Արմանը» Կահիրեում: Շատ շուտով այն դարձել է քաղաքի լավագույն լուսանկարչատներից մեկը, ի թիվս Ալբան, Վան Լեո, Անջելո և Վենուս և այլ հայատեր տաղավարների: Արծրունու  մասնագիտացումը հարսանեկան լուսանկարչություն էր, սակայն նա բեղմնավոր ու հմուտ վարպետ էր որը հիշարժան գործեր է ստեղծել տաղավարային լուսանկարչության տարբերժանրերում: Նրա պատվիրատուների շարքում էին եգիպտական կինոյի աստղերը, պրոֆեսիոնալ մարզիկները, Կահիրեի բուրժուազիան և ազնվականները:

Չնայած 1940-50-ականներում եգիպտական կոմերցիոն լուսանկարչության մեջ ընդունված պերճամոլությունը բնորոշ է նաև Արծրունու մոտեցումներին, նրա ոճը ավելի բնական է ու զերծ է շինծու դրամատիզմից որով հաճախ ներծծված են իր առավել հայտնի գործընկերների «գլամուրային» դիմանկարները: Մասնավորապես, Արծրունին հրաժարվել էսուր անկյունային, թատերական լուսավորությունից, նախընտրելով ամբողջական լույսի հատկությունները: Տարածությանևձևերի կատարյալհստակությունը իր լուսանկարներում,դրանց տեսարաններըդարձնում է առօրեականև միաժամանակգեր-իրական: Արմենակի մահվանից հետո տաղավարը ղեկավարել է լուսանկարչի որդին ով շարունակել է գործածել լուսանկարչատան հին անվանումը։

Ազգություն

եգիպտացի, հայ

Տարածաշրջան

Եգիպտոս

Քաղաք

Ալեքսանդրիա, Կահիրե

Լուսանկարչատուն

Ստուդիո Արման

Մասնագիտացում

գեղարվեստական, լուսանկարչատուն

Մեդիա

անալոգ լուսանկարչություն

Մատենագրություն

Golia, Maria. Photography and Egypt, Reaktion books, London, 2010, pp.103-108
Քոչար, Վահան: Հայ լուսանկարիչներ, հեղինակային հրատարակություն, 2007, էջ91

Հավաքածուներ

Արաբ Պատկերի Հիմնդարամ, Բեյրութ; Լուսադարան Հայկական Լուսանկարչության Հիմնադրամ, Երևան

Այլ նկարներ այս հեղինակից