Վարդան Ավետիսով (Ավետիսյան)
1874 - 1932
1890 - 1920 թվականներ
Նախասովետական շրջանի Ախալցխայի ամենահայտնի լուսանկարչատան` «Ավետիսով Եղբայրներ» ստուդիայի հիմնադիրն է ուր գործել է նաև Վարդանի կրտսեր եղբայրը` Գրիգոր Ավետիսյանը (1885֊1915)։(1)
Լուսանկարչատունը հիմնադրվել է 1890-ականների վերջին և գործել է մինչև 1920-ականների ավարտը։ Եղբայրները նաև մասնաճյուղ են ունեցել Բորժոմի քաղաքում։
Ավետիսյանների տաղավարային դիմանկարները համապատասխանում են ժամանակի գեղագիտական և հասարակական պահանջներին։ Դրանք տիպային` անհատական կամ խմբակային դիմանկարներն են, որոնք հաճախորդները պատվիրում էին հիմնականում անձնական նպատակներով։ Այսօր դրանք առավել հետաքրքիր են ազգագրական տեսանկյունից, քանզի այդ բազմաթիվ լուսանկարներում պահպանվել են Ախալցխայի հայ համայնքի տարազն ու մշակութային կենցաղը։ Հիշատակման արժանի փաստ է որ Ավետիսյանները նաև ստեղծել են իրենց հայրենի քաղաքը պատկերող տեսարաններ որոնցից մի քանիսը հրատարակվել են բացիկների տեսքով։
1) Վահան Քոչար, Հայ լուսանկարիչներ, հեղինակային հրատարակություն, Երևան, 2007, էջ 84
Ազգություն
հայ, վրացի
Տարածաշրջան
ԽՍՀՄ, Ռուսական Կայսրություն, Վրաստան, Վրաց. ԽՍՀ
Քաղաք
Ախալցխա
Լուսանկարչատուն
Ավետիսով եղբայրներ
Մասնագիտացում
լուսանկարչատուն, վավերագրական
Մեդիա
անալոգ լուսանկարչություն
Մատենագրություն
Քոչար, Վահան։ Հայ լուսանկարիչներ, հեղինակային հրատարակություն, Երևան, 2007, էջ 84-89
Հավաքածուներ
Լուսադարան Հայկական Լուսանկարչության Հիմնադրամ, Երևան; Վրաստանի Ազգային Գրադարան, Թբիլիսի