Հայ լուսանկարչական արվեստների հետազոտական շտեմարան

Հայկ Ավետիսյան

ծն․ 1925

1940 - 1980 թվականներ

1941-ին Հալեպի Ազգային Հայկազյան վարժարանը ավարտելուց հետո, Ավետիսյանը անցել է աշխատանքի հայտնի սիրիահայ լուսանկարիչ Վարդան Տերունյանի լուսանկարչատանը։ 1948-ին, եղբոր` Հրաչի հետ միասին հիմնում է «Արշո» իսկ հետագայում «Հայկ» լուսանկարչատները։(1) «Հայկը» գործել է ընդհուպ մինչև 2000-ականների վերջերը և ղեկավարվել է Ավետիսյանի որդու` Ավո Ավետիսյանի կողմից։ Ավետիսյանը մասնագիտացել է տաղավարային լուսանկարչության գրեթե բոլոր ժանրերում։ 

(1) Քոչար, Վահան։ Հայ լուսանկարիչներ, հեղինակային հրատարակություն, Երևան, 2007, էջ 90

Ազգություն

հայ, սիրիացի

Տարածաշրջան

Սիրիա

Քաղաք

Արշո, Հալեպ

Լուսանկարչատուն

Հայկ

Մասնագիտացում

լուսանկարչատուն, կոմմերցիոն

Մեդիա

անալոգ լուսանկարչություն

Մատենագրություն

Քոչար, Վահան։ Հայ լուսանկարիչներ, հեղինակային հրատարակություն, Երևան, 2007, էջ 90