Հայ լուսանկարչական արվեստների հետազոտական շտեմարան

Այվազ Այվազով

1880 - 1900 թվականներ

Այվազ Այվազովի մասին կենսագրական տվյալներ չեն հայտնաբերվել։ Նրա տաղավարը գտնվում էր Թիֆլիսի Միխայլովսկայա փողոցի համար 97 հասցեում, քաղաքային հիվանդանոցի դիմաց։ Դատելով Այվազովի կատարած դիմանկարների բազմազան ետնապատկերներից ու աքսեսուարներից, լուսանկարչատունը Թիֆլիսի՝ 19-րդ դարի վերջի առավել հարուստ և ճոխ ատելյեներից մեկն էր։ Նրա հաճախորդները մեծամասամբ հասարակ քաղաքացիներ էին, ուսանողներ և առևվտրական խավի ներկայացուցիչներ որոնք լուսանկարվում էին իրենց լավագույն` հաճախ հանդիսավոր ազգային հանդերձներով։ Այդ իսկ պատճառով լուսանկարչի դիմանկարները այսօր ունեն զգալի հետազոտական արժեք որպես տեղական լուսանկարչական ինքնաներկայացման վառ օրինակներ։

Ազգություն

հայ

Տարածաշրջան

Ռուսական Կայսրություն, Վրաստան

Քաղաք

Թիֆլիս

Լուսանկարչատուն

Դեկադենս, Ա. Այվազով

Մասնագիտացում

լուսանկարչատուն

Մեդիա

անալոգ լուսանկարչություն

Ցուցահանդեսներ

 

Հավաքածուներ

Լուսադարան Հայկական Լուսանկարչության Հիմնադրամ; Վրաստանի ազգային գրադարան, Թբիլիսի

Այլ նկարներ այս հեղինակից