Հայ լուսանկարչական արվեստների հետազոտական շտեմարան

Արգամ Արարատի Այվազյան

ծն․ 1947

1980 - 1990 թվականներ

Պատմաբան և բանասեր Արգամ Այվազյանը երկար տարիների դաշտային աշխատանքների արդյունքում կարողացել է ի մի բերել պատմական Նախիջևան գավառի հայկական ճարտարապետական և կոթողային հուշարձաններին վերաբերվող ամենածավալուն լուսանկարչական արխիվը։ 

Այվազյանը աշխատել է Հուշարձանների պահպանության վարչությունում և Գիտությունների Ակադեմիայի Արվեստի Ինստիտուտում։ 1965-ից սկսել է ուսումնասիրել և վավերագրել իր ծննդավայրի պատմաճարտարապետկան և վիմագրային ժառանգությունը, հրատարակելով բազմաթիվ հոդվածներ և մենագրություններ այդ թեմայով։ 

Այվազյանի ջանքերի շնորհիվ արձանգրվել են այս տարածաշրջանում և Հայաստանի այլ վայրերում գտնվող բազմաթիվ հուշարձաններ, որոնցից շատերը նորահայտ էին իսկ մեծ մասը` Ադրբեջանական ոտնձգությունների պատճառով այլևս գոյություն չունեն։ Դրանց հաճախ միակ վավերագրերը այսօր պահպանվել են Այվազյանի լուսանկարների շնորհիվ, ընդ որում` Ջուղայի գերեզմանատան հազարավոր խաչքարերի պատկերները։ 

Գիտնականի ահռելի լուսանկարչական արխիվը ընդգրկում 10000-ից ավել սևապատկեր։ Այն հայ պատմաճարտարապետական վավերագրության առավել խոշոր հավաքածուներից է աշխարհում և այսօր գտնվում է թվայնացման փուլում։ 

Նրա լուսանկարների հիմնման վրա նկարահանվել են վավերագրական ֆիլմեր և կազմակերպվել են մի շարք միջազգային ցուցահանդեսներ։ 

Ազգություն

հայ

Տարածաշրջան

ԽՍՀՄ, Հայաստան, Հայկ. ԽՍՀ

Քաղաք

Երևան

Մասնագիտացում

արխիվային, գիտական

Մեդիա

անալոգ լուսանկարչություն

Մատենագրություն

Այվազյան, Արգամ։ Ջուղա, Սովետական գրող, Երևան, 1984

Քոչար Վահան։ Հայ լուսանկարիչներ, հեղինակային հրատարակություն, Երևան, 2007, էջ 77

Ցուցահանդեսներ

2002։ Անհատական ցուցահանդես, Երևան

2004։ Անհատական ցուցահանդես, Թեհրան, Նոր Ջուղա

2006։ Անհատական ցուցահանդես, Մոսկվա