Գեորգի Ամատունի
1980 - 1990 թվականներ
Ամատունու լուսանկարները մի քանի անգամ հրատարակվել են «Գարուն» և «Արվեստ» ամսագրի էջերին։ Իմպրեսիոնիստական ոճով արված այդ սև-սպիտակ լուսանկարներում գերակշռում է հպանցիկ զգացումների և գեղագիտական տպավորությունների վերարտադրումը։ Ինչպես կարելի է դատել առկա աշխատանքներից, Ամատունին եղել է անկախ լուսանկարիչ և ստեղծագործել է մասնագիտական դաշտից դուրս։ Ստույգ կենսագրական տվյալներ չեն հայտնաբերվել։
Ազգություն
հայ
Տարածաշրջան
ԽՍՀՄ
Քաղաք
Երևան
Մասնագիտացում
գեղարվեստական
Մեդիա
անալոգ լուսանկարչություն